Հետք. Սևանա լիճը տարեկան 400 մլն դոլարի օգուտ է տալիս Հայաստանի տնտեսությանը

Սևանա լիճն ազգային տնտեսությանը տարեկան 400 մլն դոլարի օգուտ է տալիս։ Սա «Սևանա լճի բնապահպանական դիմադրողականության ամրապնդում և կայուն տնտեսության խթանում» (Strengthening Environmental Resilience and Fostering Sustainable Economy for Lake Sevan) ծրագրի նախնական գնահատականն է:
Երկամյա ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարության և Ջրային կոմիտեի մասնակցությամբ։ Առաջինը մասնակցում է որպես էկոհամակարգի պատասխանատու կառույց, երկրորդը՝ մաքրման կայանների շահագործման պատասխանատու։ Ներգրավված են նաև գիտնականներ, տնտեսագետներ և այլ մասնագետներ։
Սևանա լճի էկոհամակարգային ծառայություններից ընտրվել են ամենակարևորները՝ ձկնորսությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տուրիզմը և պատմամշակութային ժառանգությունը։ Համապատասխանաբար, նախնական ուսումնասիրություններով, գնահատված տնտեսական արժեքը ձկնորսության ոլորտում կազմել է տարեկան 24 մլն դոլար, գյուղատնտեսության ոլորտում՝ 101 մլն դոլար, էներգետիկայում՝ 26 մլն դոլար, տուրիզմում՝ 222 մլն դոլար, իսկ պատմամշակութային ժառանգության ոլորտում՝ 31 մլն դոլար։
«Թեև ոչ մեկը չի վիճարկում Սևանի բացարձակ արժեքը, բայց ֆինանսիստի հետ խոսելիս պետք է կարողանաս ասել՝ որքան օգուտ է բերում և որքան ծախս է պահանջում։ Բնական կապիտալի և բնական էկոհամակարգի վրա արժեքային գնահատական դնելը բավական գռեհիկ է հնչում, բայց ներդրման հիմնավորվածության գնահատման տեսակետից պետք է հաշվել, թե Սևանը տարեկան որքան արժեք կամ օգուտ է գեներացնում»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է Ասիական զարգացման բանկի կլիմայական փոփոխության ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը, ով նաև համակարգում է վերոնշյալ ծրագիրը։
Նյութն ամբողջությամբ՝ hetq.am