Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

Հունիսի 13-ին, տեղի է ունեցել 2025 թվականի ամառային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։

Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N 1 տարածքային ստորաբաժանման ղեկավար գնդապետ Մհեր Ավալյանը ներկայացրել է հաշվետվություն 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքի վերաբերյալ։

Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման ներկայացված անձնական գործերը։ Նիստին անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։ա