Այսպիսի շանս երբեք չենք ունեցել. Փաշինյան

Երբ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսանկյունից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրն այսօր բավականին լավ և հեռանկարային իրավիճակում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ գնահատականն այն է, որ մենք, դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են հնարավորություններ, որ, թույլ տվեք ասել (չեմ ուզում տարածական բան ասել), բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար, երբեք չենք ունեցել:
Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքները եղել են միշտ, ոչ մի նոր սպառնալիք չկա, տարբերությունն այն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու տեսական ու գործնական հնարավորություն ենք ստացել, իսկ նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին, որպես հակակշիռ, բացվել են անհավանական հեռանկարներ՝ բոլոր առումներով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև ընդգծեց, որ եթե Հայաստանն ունենար անվտանգության խնդիր, ապա նմանատիպ ներդրումներ ՀՀ-ում չէին արվի: