Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ

Կառավարության հունիսի 12–ի նիստում որոշվել է «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և վերակազմակերպել որպես «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Թանգարանում առկա է 2823 թանգարանային առարկա։ Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 8 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։ Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։
Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի էունենալու կառավարման ևանվան փոփոխություն ութանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ Մինչև 1993 թվականը «Օրբելի եղբայրների տուն-թանգարան»-ը հանդիսացել է «Հայաստանի պատմության թանգարան»-ի մասնաճյուղ, որը հետագայում վերակազմակերպվել է առանձին պետական ոչ առևտրային կազմակերպության։
Վերակազմակերպմանարդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան մասնաճյուղ, որը հնարավորություն կտաhանրության մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը համալրել նոր ներուժով: