Կենտրոն վարչական շրջանում իրականացվել են վերանորոգման և բարելավման աշխատանքներ

Կենտրոն վարչական շրջանում իրականացվել են վերանորոգման և բարելավման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ վերանորոգվել են Կոնդ բարձրացող աստիճանները, տեղադրվել են նոր աստիճանավանդակներ, ցանկապատվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքը, Թաիրով փողոցում տեղադրվել են աստիճանավանդակներ, Ծիծեռնակաբերդի խճուղու մայթը լայնացվել է՝ ստեղծելով ավելի ապահով ու հարմար միջավայր հետիոտների համար։
Մանրամասները՝ տեսանյութում: