Բանկերի դրամարկղային մուտքերը նվազել են

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։
Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 3.566 տրիլիոն, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշից պակաս է 5․7%-ով։ Ելքերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 5․6%-ով և կազմել 3.58 տրիլիոն։
Ելքերը գերազանցել են մուտքերը 14.4 մլրդ-ով։