Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն «ՀիդրոԳրին Տավուշ» ծրագրի ղեկավար կազմի հետ

Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն «ՀիդրոԳրին Տավուշ» ծրագրի ղեկավար կազմի հետ
Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն «ՀիդրոԳրին Տավուշ» ծրագրի ղեկավար կազմի հետ՝ ՓՀԷԽ տնօրեն Էէրո Յանսոնի գլխավորությամբ։ Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Դպրոցական սնունդ եւ ավելացված արժեքի դպրոցական բաղադրիչ» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը եւ Տավուշի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։
Խորհրդակցության ընթացքում «ՀիդրոԳրին Տավուշ» ծրագրի թիմը ներկայացրել է Տավուշի մարզի Աչաջուր, Սեւքար եւ Կողբ համայնքների դպրոցներում կառուցվող հիդրոպոնիկ ջերմոցների շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող փուլերը։ Շեշտադրվել է, որ ջերմոցների կառուցումն ուղղված է մի քանի կարեւոր նպատակների իրականացմանը՝ դպրոցական սննդի բաղադրիչի հարստացում, էկոլոգիական եւ ժամանակակից գյուղատնտեսական կրթության զարգացման խթանում, ինչպես նաեւ համայնքների ներգրավվածության բարձրացում։
Խորհրդակցության մասնակիցները կարեւորել են համագործակցության շարունակականությունն ու ծրագրի ներուժը՝ կրթական եւ սոցիալական նշանակություն ունեցող խնդիրների համապարփակ լուծման համատեքստում։