Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է 2024 թվական տարեկան հաշվետվություն

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը  ներկայացրել է  2024 թվական տարեկան հաշվետվություն
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում` «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ընթացքում ներկայացրել է 2024 թվականի բյուջեի կատարման մասին տեղեկատվություն, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք մասնավորապես, առնչվել են քաղաքաշինական խնդիրներին, անօթևանության հիմնահարցին, ծրագրերի իրականացմանն ու ընթացքին, մարզի զարգացման հեռանկարին ու անելիքներին՝ նշելով, որ Շիրակը փոխել է, Գյումրին զարգացող գոտի է, քանի որ ամբողջապես փոխվել է թե Գյումրին, թե Գյումրու երիտասարդությունը, թե Գյումրու տեսլականը։
2024-ին ՀՀ պետական բյուջեից Շիրակի մարզպետի աշխատակազմին, մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպություններին և համայնքներին (դոտացիա) նախատեսվել է 27 մլրդ 625.3 մլն դրամ, որի դիմաց փաստացի կատարվել է 27 մլրդ 042.6 մլն դրամ գումար (97.9%), 2023 թվականի հանդեպ աճը կազմում է 26.1%։ Շիրակի մարզպետի կառավարման ապարատի պահպանման համար նախատեսվել է 752.2 մլն դրամ, որի դիմաց փաստացի կատարվել է 748.9 մլն դրամ (99.6%)։
Շիրակի մարզի 6 համայնքներին 2024 թվականին տրամադրվել է 9 մլրդ 352.1 մլն դրամ դոտացիա (այդ թվում ք․ Գյումրի՝ 3 մլրդ 522.7 մլն դրամ), 2023 թվականի հանդեպ աճը կազմում է 33.7%, կամ 2 մլրդ 357.0 մլն․ դրամ (այդ թվում ք․ Գյումրի՝ 934.2 մլն դրամ):
2025 թվականին նախատեսվել է 10 մլրդ 696.1 մլն դրամ (այդ թվում ք․ Գյումրի՝ 4 մլրդ․ 015.5 մլն դրամ), 2024 թվականի հանդեպ աճը կազմում է 14.4%, կամ 1 մլրդ 344 մլն դրամ (այդ թվում ք․ Գյումրի՝ 492.8 մլն դրամ)։
Շիրակի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարության որոշումներով «Տարածքային զարգացում» ծրագրով նախատեսվել է 4 մլրդ 406.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի կատարվել է 4 մլրդ 227.0 մլն դրամ (95.9%), 2023 թվականի հանդեպ աճը կազմում է 25.4%, կամ գումարային 857.0 մլն դրամ։
ՀՀ կառավարության թվով 13 որոշումներով մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար նախատեսվել են 3 մլրդ 958.6 մլն դրամ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 3 մլրդ 876.2 մլն դրամ (97.9%), այդ թվում՝ Գյումրի համայնքին 1 մլրդ 591.1 մլն դրամ, 2023 թվականի հանդեպ աճը կազմում է 43.7%, կամ գումարային 1 մլրդ 178.2 մլն դրամ։ Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներ՝ 350.8 մլն դրամ (100.0%), (Արթիկ համայնքի Փանիկի մշակույթի տան անհարժեշտ գույքի ձեռք բերում՝ 18.3մլն դրամ ), Անի համայնքի Մարալիկ քաղաքի փողոցների վերանորոգման իրականացում՝ 279.8 մլն․ դրամ, Անի համայնքի Սարակապ և Լուսաղբյուր բնակավայերի ջրատարի կառուցման և ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում՝ 52.7 մլն․ դրամ)։
2025 թվականին սուբվենցիոն ծրագրեր ներկայացվել է 38 ծրագիր 171 ենթածրագրերով, որի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 6 մլրդ 412.6 մլն դրամ (53.6%):