ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ներկայացրել է ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի 2024 թվականի կատարողականը

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը  ներկայացրել է ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի 2024 թվականի կատարողականը
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ներկայացրել եմ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի 2024 թվականի կատարողականը:
Մարզպետի աշխատակազմի պահպանման համար 2024 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել էր 597 միլիոն 509 հազար յոթ հարյուր դրամ, որից փաստացի ծախսվել է 592 միլիոն 180 հազար 7 հարյուր դրամ, կամ 98.69%-ը, իսկ տնտեսված գումարը` 7 միլիոն 880 հազար 800 դրամի չափով, գոյացել է էներգետիկ և կապի ծառայությունների, գործուղման և կառավարչական ծախսերի հոդվածներով տնտեսումից, որը տարվա վերջին փոխանցվել է ՀՀ պետական բյուջե:
Մարզպետի աշխատակազմի կարողությունների զարգացում ծրագրով նախատեսված 5 միլիոն 100 հազար դրամից աշխատակազմի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ծախսվել է 3 միլիոն 987 հազար դրամ՝ համակարգչային տեխնիկա և գրասենյակային կահույք ձեռք բերելու նպատակով: Չծախսված 1 միլիոն 113 հազար դրամը կազմակերպված գնումների գործընթացում գոյացած տնտեսման արդյունք է, որը նույնպես տարեվերջին փոխանցվել է ՀՀ պետական բյուջե:
Զեկույցից հետո պատասխանել եմ նաև հարցերի: