ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (ուղիղ)
Հունիսի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները շարունակում են նախնական քննարկումները «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ։
Քննարկումները տեղի են ունենում պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ։
Մասնավորապես, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և մարզպետները կներկայացնեն կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ։