Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հունիսի 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-14-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում`հունիսի 11-ին, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-15-ի երեկոյան և 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Երևան քաղաքի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    35.2°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         8.5°C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    21.4°C