2024 թ. ընթացքում բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն. ԿԲ

2024 թ. ընթացքում բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, որին նպաստել է սպառողական վարկերի բարձր աճը` իր բարձր եկամտաբերությամբ ու տոկոսներով։
«Բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը` մոտ 83 տոկոս կամ շուրջ 11 տրիլիոն դրամ։ Ներդրումային ընկերությունների կողմից արձանագրվել է տարեկան 57.1 տոկոսով աճ։ Սա տպավորիչ թիվ է»,– այսօր հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա, ներդրողների կողմից կա որոշակի վստահության պաշարի կուտակում մեր երկրի մակրոտնտեսական համակարգի նկատմամբ, և անգամ հնարավոր դեպքերի արագ զարգացման արդյունքում ՀՀ ֆինանսական համակարգից արտահոսք չի լինի։