Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է

Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է

 2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 227.3 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 23․2%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 18.1%-ով և կազմել 50,438.5 տոննա։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝, ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 13․5%-ով և կազմել է 438,028.4 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 13․4%-ով՝ կազմելով 6,250.5 տոննա։

Կրի արտադրությունը աճել է 55.5%-ով և կազմել 13,118.2 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 13.5%-ով՝ կազմելով 2,070.4 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն նվազել է 27․9%-ով և կազմել 13,425.9 տոննա։