Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։

Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։

Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ քանակի ծխի առկայության, դրա խտությունից երթևեկության տեսանելիության վատթարացման ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների իրականացում։

Խնդրի կարգավորման համար Վ.Գալոյանն առաջարկել է օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակման համար առաջիկայում ներկայացնել կոնկրետ լուծումներ, ներառելով՝ բարելավված գործիքակազմ, թիրախային և հստակ մոտեցումներ։