Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի մոդելը կհստակեցվի ուսումնասիրության արդյունքներով. Խուդաթյան

այաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կհստակեցվի դրա մոդելը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի էներգահամակարգի առանձնահատկությունները, այնպես էլ հզորության և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։
«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակվում են աշխարհում գործող միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում՝ մոդուլային ռեակտորների ուսումնասիրությունները։ Այդ նպատակով նախորդ տարի կառավարությունը հիմնել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը, որն այս պահին գտնվում է կադրային համալրման փուլում»,-ԱԺ-ում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա ընդգծել է, որ շարունակվում են նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի մինչև 2036 թվականը երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։