Տարածքային կառավարման նախարարության 2024թ. ծախսերը կազմել են ավելի քան 274 մլրդ դրամ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ծախսերը 2024թ. կազմել են 274.6 մլրդ դրամ։ ԱԺ-ում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ միջոցների իրացումը կազմել է 94.9 տոկոս:
«Նախարարությունը սկզբում նախատեսել էր իրականացնել 20 ծրագիր՝ 117 միջոցառմամբ, սակայն իրականում իրականացվել է 21 ծրագիր՝ 126 միջոցառմամբ»,- ավելացրել է Հովհաննիսյանը: