ՊԵԿ-ը 2024թ.-ին իրացրել է կառավարության հատկացրած միջոցների մոտ 95 տոկոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2024թ. ծախսերը կազմել են 102.7 մլրդ դրամ։
Մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ միջոցների իրացումը կազմել է 94.9 տոկոս: «Կոմիտեն իրականացնում է 2 ծրագիր: Սկզբում այդ ծրագրերը ներառում էին 13 միջոցառում, սակայն հետո որոշվեց դրանց թիվը հասցնել 17-ի»,- նշել է Հովհաննիսյանը: Նախարարի խոսքով՝ Պետականեկամուտների կոմիտեին հատկացված միջոցների տարբերությունը 2023թ. համեմատ կազմել է 64 մլրդ 526 մլն դրամ: