2024թ. պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը ԱԺ հանձնաժողովներում. Ուղիղ
Հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները շարունակում են «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։
Քննարկումներն անցկացվում են պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ։ Մասնավորապես, կատարված աշխատանքների մասին զեկույցներ կներկայացնեն Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը եւ այլք։
ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ հանրապետության պետականբյուջեի կատարողականը 2024թ. վերջին կազմել է 95.8 տոկոս եկամուտների եւ 93.9 տոկոս ծախսերի մասով։ Միեւնույն ժամանակ, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ճշգրտված ցուցանիշները նախատեսել են ավելի քան 2.72 տրլն դրամի (մոտ 6.9 մլրդ դոլար) եկամուտներ եւ գրեթե 3.18 տրլն դրամի ծախսեր։
Պետական պարտքը 2024թ. վերջին կազմել է մոտ 5.093 տրլն դրամ (մոտ 12.8 մլրդ դոլար), որը համապատասխանում է ՀՆԱ 48.3 տոկոսին։