Նոր Գյուղում մանկապարտեզ է բացվել

Նոր Գյուղում մանկապարտեզ է  բացվել
Այսօր Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ մասնակցեցի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Այդ մասին գրառում է կատարել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու համար։
Սա կառավարության կողմից խոստացված 500 մանկապարտեզներից մեկն է, որը նախատեսված է 90 երեխայի համար։
Նոր գյուղ բնակավայրը վերջին 35 տարում մանկապարտեզ չի ունեցել, իսկ նորակառույց մանկապարտեզն այս պահին գործում է և խմբերը մեծ մասով համալրված են։