Թրամփը կրկնապատկում է ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը

Թրամփը կրկնապատկում է ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որը կրկնապատկում է Ամերիկա ներմուծվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը՝ 25%-ից դարձնելով 50%։ Դրանք ուժի մեջ կմտնեն Վաշինգտոնի ժամանակով հունիսի 4-ին:

«Ես եզրակացրել եմ, որ անհրաժեշտ է բարձրացնել պողպատի և ալյումինի մաքսատուրքերը: Սա մեզ թույլ կտա կարգավորել դրանց ներմուծումը այնպես, որ դրանք չսպառնան մեր ազգային անվտանգությանը», –  հայտնում է Սպիտակ տունը։

Իր հերթին, ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ մաքսատուրքերի բարձրացումը կազդի բոլոր երկրների վրա, բացի Մեծ Բրիտանիայից։

Ամերիկացի առաջնորդը, ավելի վաղ հայտարարելով այս միջոցառումների մասին, ասել է, որ մաքսատուրքերի բարձրացումը թույլ կտա «էլ ավելի պաշտպանել Միացյալ Նահանգների պողպատաձուլական արդյունաբերությունը»։