Հետք. Համայնքից աճուրդով 150 հազ. դրամով գնված հողի մի մասը փոխանակվել է 600 մլն դրամ արժողության բնակարանի հետ

Հետք. Համայնքից աճուրդով 150 հազ. դրամով գնված հողի մի մասը փոխանակվել է 600 մլն դրամ արժողության բնակարանի հետ

Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ավագանին 2021թ. սեպտեմբերի 1-ին որոշել է Երևան- Սևան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող մոտ 1,1հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդ վաճառքով օտարել: Աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 150 հազ. դրամ՝ առանց նշելու, թե ինչպես է կատարվել հաշվարկը: Հենց մեկնարկային գնով հողամասը գնել է նույն գյուղի բնակիչ Մհեր Բաղդասարովը:

2021թ. հոկտեմբերի 26-ին Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանի (նրա անունից հանդես է եկել լիազորված անձը) և Մհեր Բաղդասարովի միջև կնքվել է հողամասի աճուրդային առուվաճառքի պայմանագիր: Իսկ 3 օր անց Կադաստրի կոմիտեում գրանցվել է Մհեր Բաղդասարովի սեփականության իրավունքը նշված հողամասի նկատմամբ: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Պարզվում է՝ Մհեր Բաղդասարովին հողատարածքն անհրաժեշտ է եղել սոսկ հետագայում ավելի թանկ վաճառելու համար, ինչն էլ 2-3 տարվա ընթացքում իրականացրել է: Նա 1 հեկտարից ավելի հողամասն առանձնացրել է, սարքել առանձին միավորներ և վաճառել: Մինչ այդ, հողատարածքում շինարարական աղբ ու հող է լցրել, հարթեցրել:  

Նշված հողամասը բաժանվել է երկու մասի՝ 1 հա և 0,1 հա մակերեսներով: Հողամասերը ստացել են տարբեր կադաստրային ծածկագրեր և 2023թ. հոկտեմբերի 23-ին դրանց նկատմամբ գրանցվել է Մհեր Բաղդասարովի սեփականության իրավունքը:

Այնուհետև նշված 1 հա հողամասը բաժանվել է երկու մասի՝  0.2 և 0.8 հա մակերեսներով: 

2023թ. դեկտեմբերի 4-ին 0.2 հա հողատարածքն առուվաճառքի պայմանագրով Մհեր Բաղդասարովն օտարել է Միխաիլ Բլոխինին՝ 6 մլն դրամով: 

Հողամասը, ըստ կադաստրային տվյալների, գտնվել է 12-րդ գոտում, այսինքն՝ եղել է ցածրարժեք: Գտնվել է ձորականման տարածքում՝ ոչ հարթավայրում: Սակայն, հաշվի առնելով զբաղեցրած դիրքը (Երևան-Սևան ավտոճանապարհի անմիջական հարևանությամբ), շուկայական արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցել է համայնքի սահմանած գնին: