462 մլն 893 հազար դրամ գումար է տրամադրվել Զարինջա-Ձիթհանքով ավտոճանապարհի հիմնանորոգման համար

Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500՝ Գյումրիից Քեթի բնակավայր տանող հատվածի հիմնանորոգման նպատակին Կառավարությունը նախատեսել է 696 մլն 801 հազար դրամ։
2025-ի առաջին կիսամյակում կիրականացվի 34 մլն 840 հազար դրամի աշխատանք, որոնք արդեն մեկնարկել են, իրականացվում են հողային աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, կհիմնանորոգվի 4․4 կմ միջպետական նշանակության հատված։
Կառավարության այսօրվա որոշմամբ նաև 462 մլն 893 հազար դրամ գումար է տրամադրվել Զարինջա-Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման համար։ Ճանապարհի 1.8 կմ հատվածն անցնում է Շիրակի մարզի տարածքով։