Հանդիպում հայաստանյան Web3 համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպում հայաստանյան Web3 համայնքի ներկայացուցիչների հետ
Հայաստան ժամանած «Գլոբալ ֆինանսների և տեխնոլոգիաների» (GFTN) խմբի գործադիր տնօրեն և Սինգապուրի դրամավարկային մարմնի ֆինանսական տեխնոլոգիաների խորհրդատու Սոփնենդու Մոհանտին հանդիպել է հայաստանյան Web3 համայնքի ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի նպատակները, նախաձեռնությունները և Հայաստանում Web3 տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը, որը խոչընդոտում է ոլորտի կայացմանը։ 
Սոփնենդու Մոհանտին իր հերթին ներկայացրել է Սինգապուրի փորձը և առհասարակ ֆինանսական կարգավորման ոլորտում առկա խնդիրները։
Քննարկվել են Web3 տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները ֆինանսական ոլորտում, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղիները՝ մասնավորապես Ասիական տարածաշրջանի հետ։ Մոհանտին բարձր է գնահատել հայկական տեխնոլոգիական համայնքի ներուժը՝ ընդգծելով նաև Սինգապուրի հետաքրքրությունը նորարարական լուծումների նկատմամբ:
Հանդիպումը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման, ապագա գործընկերությունների և ոլորտում միջազգային կապերի ընդլայնման տեսանկյունից։