2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 295,399 դրամ

2025թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 295,399 դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ 5.3%-ով ավելի է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,7%-ով և կազմել 220,108 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 325,074 դրամ։