Գեղարքունիքի մարզպետ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության մի շարք պաշտոնյաների

Գեղարքունիքի մարզպետ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության մի շարք պաշտոնյաների
Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերի փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, մշակույթի և միջազգային համագործակցության վարչության փոխտնօրեն Ժան-Լյուկ Գայարին, «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տնօրեն Մարտին Շալինիեին և նույն կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև կնքված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի ընթացքը և արդյունքները, ինչպես նաև՝ համագործակցության ընդլայնման, առաջիկա անելիքների, նոր ծրագրերի ներդրման հետ կապված հարցերը։