Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ

Հանրապետությունում սպասվում է  անձրևային եղանակ

Հանրապետության տարածքում`
Հունիսի  4-ին շրջանների զգալի մասում, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի  4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում hունիսի 4-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        36.5°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               6.4°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       20.8°C