«Ռոսսելխոզնադզորը» անհանգստացած է Հայաստանից ծաղիկների մատակարարման խախտումներով

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման հարցում խախտումները հաճախակի են դարձել։ Այս մասին հայտնել է գործակալությունը։
«Հաշվի առնելով կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված փաստերը՝ «Ռոսսելխոզնադզորը» լուրջ մտահոգություն է հայտնում»։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությանը նամակ է ուղարկվել՝ խնդրելով ձեռնարկել համապարփակ միջոցառումներ եւ ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
Գերատեսչության հավաստիացմամբ՝ այս տարի Հայաստանից ներմուծված քաղված ծաղիկների ծավալը կտրուկ աճել է։ Ընթացիկ տարվա սկզբից ի վեր վերահսկվել է 52 միլիոն հատ, ինչը 49.7 տոկոսով ավելի է, քան 2024թ. նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34.7 միլիոն հատ։
Նյութն ամբողջությամբ՝ news.am