Երևանում մինչև տարեվերջ 400 նոր վերելակ կտեղադրվի

Երևանի քաղաքապետարանը մինչև տարեվերջ 400 նոր վերելակ կտեղադրի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Մենք 2019-2025 թվականների համար արդեն կունենանք տեղադրված 2456 վերելակ: Մեզ փաստացի կմնա փոխարինելու ևս 1782-ը, որպեսզի կարողանանք վստահ ասել, որ Երևան քաղաքում այլևս հին վերելակ չկա»,- նշել է նա: