Միրզոյանը շնորհավորել է Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նախագահ ընտրվելու առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առթիվ։
Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առթիվ և նրան հաջողություններ եմ մաղթում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի այս կարևոր տարում։
Անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրված Բերբոքին աջակցելուն՝ ՄԱԿ-ն ավելի ուժեղ և բազմակողմանի դարձնելու հարցում»,- գրել է Միրզոյանը։