500 մլն դրամ. Գյուղտեխնիկայի լիզինգի առավելագույն սահմանաչափ. Գործադիրը ծրագրի մասին տեսանյութ է հրապարակել

Գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի աջակցության ծրագրի սահմանաչափը կրկնապատկվել է՝ 250 մլն-ից դառնալով 500 մլն դրամ: Կառավարությունը Ծրագրի, փոփոխության նպատակների մասին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հարցազրույց է հրապարակել:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում, մեկնարկից՝ 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 2772 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 4199 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1495 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2684 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռքբերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 22․9 մլրդ դրամ, լիզինգի գումարը՝ 18.7 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3.5 մլրդ դրամ: