Երկու անգամ շատ եկամուտ երջանկության համար. հարցում ՌԴ-ում

Երկու անգամ շատ եկամուտ երջանկության համար. հարցում ՌԴ-ում

Ռուսաստանցիների մեծ մասը (41%) իրենց ավելի երջանիկ կզգար, եթե ունենար ներկայիս եկամտի մոտ երկու անգամ ավելի բարձր եկամուտ։ Այսպիսի եզրակացության են եկել «Բանկի.ռու» կայքի վերլուծաբանները՝ «Газета.Ru»-ի հետ իրենց ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս։

Հարցվածների 57%-ի ամսական եկամուտը չի անցնում 50 հազար ռուբլին, մինչդեռ ընդամենը 10%-ն է այդ գումարը համարում բավարար երջանիկ լինելու համար։

Երջանկության համար ամենաօպտիմալ եկամուտը համարվում է 50 հազարից մինչև 100 հազար ռուբլու միջակայքը․ այդպիսի գումար է ստանում հարցվածների 28%-ը, իսկ 27%-ը կարծում է, որ այդ գումարը բավարար է երջանիկ լինելու համար։ Հարցվածների մեծ մասը (35%) կարծում է, որ անհրաժեշտ է ունենալ առնվազն 3 միլիոն ռուբլի խնայողություն։ Միևնույն ժամանակ, 23%-ը փող չի կուտակում և չի էլ նախատեսում, իսկ 18%-ը ցանկանում է սկսել, բայց դեռ չի արել այդ քայլը։

Դրամական միջոցների և երջանկության միջև կապի հարցին մոտ կեսը (49%) պատասխանել է՝ «մասամբ, բայց ոչ միշտ»։

Հարցվածների 27%-ը վստահ է, որ երջանկության մակարդակը ուղղակիորեն կախված է եկամտից։ 19%-ը այդ տեսակետը չի կիսում, իսկ 5%-ը դժվարացել է հստակ պատասխան տալ։

Ռուսաստանցիների մեծ մասը (31%) համարում է, որ հարմարավետ կյանքի համար բավական է ամսական վաստակել 100-ից 200 հազար ռուբլի, սակայն այդպիսի եկամուտ ունի բնակչության միայն 10%-ը։

Երջանկության և եկամտի օպտիմալ սահմանը գտնվում է 50-100 հազար ռուբլու միջակայքում. հարցվածների 28%-ն է ստանում այդքան, իսկ 27%-ը համարում է բավարար։

Ավելի բարձր եկամուտներ՝ 200-500 հազար ռուբլի և ավելի քան 500 հազար, անհրաժեշտ են 17% և 14% հարցվածների համար, սակայն իրականում այդ գումարներ ստանում են համապատասխանաբար միայն 3% և 2%-ը։

Հարցվածների մեծ մասը (38-49%), անկախ ներկայիս եկամտի մակարդակից, կզգար իրեն ավելի երջանիկ, եթե եկամուտն աճեր մոտ երկու անգամ։

Հարցվածների մի մասը (16-40%) գոհ է նաև ներկա եկամտից։ Նրանց բաժինը աճում է եկամտի բարձրացման հետ։ Օրինակ՝ 500 հազար ռուբլուց ավելի եկամուտ ունեցողների 17%-ը նշել է, որ երջանիկ կլիներ անգամ 50 հազար ռուբլի եկամուտ ունենալու պարագայում։

Հարցման պահին 52%-ը չէր ունեցել խնայողություններ։ 19%-ը ուներ մինչև 100 հազար ռուբլի խնայողություն, 14%-ը՝ 100-500 հազար ռուբլու սահմաններում, իսկ 15%-ն ուներ 500 հազար ռուբլուց ավելի։

Նյութն ամբողջությամբ՝ banksnews.am