Ռուսաստանցիների կրիպտոօպերացիաների ծավալը աճել է 51%-ով .ՌԴ Կենտրոնական բանկ

Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության վերաբերյալ նոր հաշվետվության համաձայն՝ ռուսաստանցիների հետ ենթադրյալ կապ ունեցող կրիպտոօպերացիաների ծավալը 2024 թ․ չորրորդ եռամսյակում և 2025 թ․ առաջին եռամսյակում կազմել է 7,3 տրլն ռուբլի, ինչը 51,1%-ով ավել է նախորդ երկու եռամսյակների համեմատությամբ։
Փաստաթղթում նշվում է, որ նման աճը կարող է պայմանավորված լինել ԱՄՆ նախագահի վարչակազմի կրիպտոկարգավորման մեղմ քաղաքականությամբ, ինչը մեծացրել է ներդրողների հետաքրքրությունը շուկայի նկատմամբ։
2025 թվականի մարտի վերջի տվյալներով՝ ռուսաստանցիների ենթադրյալ մնացորդները կրիպտոարժույթի բորսայական դրամապանակներում կազմել են 827 միլիարդ ռուբլի։ Դրանցից՝
-
62,1% բաժին է ընկնում Bitcoin-ին,
-
22%՝ Ethereum-ին,
-
15,9%՝ USDT և USDC կայուն մետաղադրամներին (stablecoins)։
Կենտրոնական բանկի գնահատականները հիմնված են «Թափանցիկ բլոքչեյն» վերլուծական ծառայության տվյալների վրա։
Աղբյուրը՝ banksnews.am