ԵՄ-ն ցանկանում է Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ հաղորդակցության նոր միջանցքներ զարգացնել

Եվրամիության անդամ պետություններին և թեկնածու երկրներին սահմանակից Սև ծովը մեր շեմին է։ Նման միտք է հայտնել ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
«Ցանկանում ենք տարածաշրջանում զարգացնել նոր էներգետիկ, տրանսպորտային և թվային միջանցքներ, որոնք մեզ կկապեն Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ։ Տարածաշրջանային կապի բարելավումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և բիզնեսի համար։ Դա միաժամանակ կօգնի դիվերսիֆիկացնել էներգամատակարարումները Ռուսաստանից հեռու։»
Ե՛վ Եվրոպան, և՛ մեր գործընկերները տարածաշրջանում ավելի անվտանգ կլինեն և տնտեսական օգուտ կքաղեն։
«Մենք ամրապնդում ենք մեր ներգրավվածությունը և կառուցում գործընկերություններ Սևծովյան տարածաշրջանում՝ ներդրումներ կատարելով անվտանգության, բարգավաճման և կայունության վրա հիմնված ընդհանուր ապագայի մեջ», -նշել է նա։