Ֆիոլետովո համայնքում տեղի է ունեցել մանկապարտեզի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն

Ֆիոլետովո համայնքում տեղի է ունեցել մանկապարտեզի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ հունիսի 2-ին Ֆիոլետովո համայնքում ներկա են եղել մանկապարտեզի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:
Վերջինիս մասնակցել են նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Ռոսհամագործակցության» ղեկավար Եվգենի Պրիմակովը, համագործակցող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մանկապարտեզի կառուցումը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ ու համաֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ:
Մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2026 թվականին: Այն նախատեսված է 50 երեխայի համար:
502561552_997989159212302_5870949263300557040_n.jpg (1.15 MB)
Իր ողջույնի խոսքում Հովհաննես Ավետիսյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և Լոռու մարզպետի աշխատակազմի մշտական ուշադրության և հոգածության ներքո են:
Նա ողջունել և շնորհավորել է Ֆիոլետովո համայնքի բնակիչներին մանկապարտեզի հիմնարկեքի առթիվ և շնորհակալություն հայտնել ծրագիրը նախաձեռնելու համար:
Հ. Ավետիսյանն իր խոսքում նաև անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրին» և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագիրը՝ որպես երկրի ապագային միտված կարևորագույն քայլ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև դեսպանը, ներկաները: