Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի. Նախագիծ

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի. Նախագիծ

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: 

«E-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա­կակա­նությունն ապահո­վելու, ինչպես նաև օրենսդրության կատարելա­գործման միջոցով շահա­ռու­ների համար առավել բարենպաստ սոցիալական պայմաններ ստեղծելու անհրա­ժեշ­ությամբ:

2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամա­կան վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ։

«Առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հուլիս ամիսը ներառյալ»,- նշվում է նախագծում։ Որոշման իրագործմանը կուղղվի 12,6 մլն դրամ. «Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 21 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների համար կազմում է 12 մլն 600 հազար ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին»,- ասված է նախագծում։