Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հետ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հետ
2025 թվականի մայիսի 27-30-ը Սոչիում ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում մայիսի 28-ին կայացավ նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հանդիպումը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մակսիմ Ռեշետնիկովի հետ։
 Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերը խոսեցին երկու երկրների միջև ոլորտում առկա չիրացված մեծ ներուժի մասին, այդ թվում՝ բժշկական-առողջարանային զբոսաշրջության բնագավառում, քննարկեցին զբոսաշրջային ավտոբուսներին առնչվող առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։
 Կողմերը պայմանավորվեցին հետևողականորեն համագործակցել զբոսաշրջության բնագավառում համագործակցությունն առավել ակտիվացնելու և համատեղ արդյունքներ գրանցելու ուղղությամբ, ինչպես նաև կարևորեցին համատեղ մարկետինգային միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը։