Ամենամեծ կրիպտոինվեստորները $425 մլն են ներդնում Ethereum-ի ռեզերվով ընկերությունում

Ամենամեծ կրիպտոինվեստորները $425 մլն են ներդնում Ethereum-ի ռեզերվով ընկերությունում

Խոշոր կրիպտոինվեստորների խումբ, որի մեջ մտնում են Consensys, Pantera Capital, Galaxy Digital, ParaFi և այլ վենչուրային ֆոնդեր ու ինֆրակառուցվածքային ընկերություններ, պատրաստվում են $425 միլիոն դոլարի ներդրում կատարել ամերիկյան SharpLink Gaming մարկետինգային ընկերությունում։ Գործարքը ձևակերպվում է որպես մասնավոր բաժնետոմսերի տեղաբաշխում, նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Գործարքի փակվելուց հետո SharpLink-ը մտադիր է իր միջոցների մի մասը փոխակերպել Ethereum-ի (ETH), որը կդառնա ընկերության հիմնական պահուստային ակտիվը։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը կլինի Ethereum-ի համահիմնադիր և Consensys-ի ղեկավար Ջոզեֆ Լյուբինը։

Ներդրումային փուլին մասնակցել են նաև Electric Capital, Arrington Capital, Ondo, White Star Capital, GSR և այլ ներդրողներ։ SharpLink-ի բաժնետոմսերը Nasdaq բորսայում առևտուր են իրականացվում SBET տիկերի ներքո։ Գործարքի փակումը սպասվում է մայիսի 29-ին։

SharpLink Gaming-ը ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է գովազդային համագործակցության մարքեթինգով՝ ուղղված բուքմեյքերներին և առցանց խաղատներին։ Մայիսի 22-ից, երբ դեռ պաշտոնական հայտարարություն չէր արվել, ընկերության բաժնետոմսերի գինը աճել է ավելի քան 130%։ Մայիսի 27-ի մամուլի հաղորդագրությունից հետո բաժնետոմսերը ավելացրել են ևս մոտ 10%։

Աղբյուրը՝ banksnews.am