2025-ի առաջին եռամսյակում պարենային 12 ապրանքախմբից 7-ում գրանցվել է գնաճ

2025-ի առաջին եռամսյակում պարենային 12 ապրանքախմբից 7-ում գրանցվել է գնաճ

2025թ. I եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում դիտարկվող պարենային 12 ապրանքախմբից 7-ում գրանցվել է գնաճ:

Այսպես, բանջարեղենի գինն աճել 18.1%-ով, սուրճ, թեյ, կակաոյինը՝ 15.8%-ով, ձուկ ու ծովամթերքինը՝ 15.6%-ով, յուղեր և ճարպերինը՝ 12.5%-ով, ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ 10.4%-ով, մրգինը՝ 6.1%-ով, հացաբուլկեղեն և ձավարեղենինը՝ 1.5%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում գնաճ է արձանագրվել նաեւ գյուղատնտեսական արտադրության հետևյալ միջոցների և ծառայությունների գծով. անասնակերինը՝ 3.6%-ով, սերմացու և տնկիներինը՝ 1.6%-ով, բույսերի պաշտպանության միջոցներինը (թունաքիմիկատներ)՝ 0.7%-ով, մեքենա-սարքավորումներ և պահեստամասերինը՝ 0.6%-ով: Դրա հետ մեկտեղ, դիտարկվող ժամանակահատվածում 16.4%-ով նվազել են պարարտանյութերի, 9.1%-ով գյուղատնտեսական մանր գործիքների, 7.3%-ով գյուղատնտեսական ծառայությունների գնման գները:

Գնանկում է դիտվել շաքարավազ, այլ սննդամթերք, կաթնամթերք, պանիր և ձու, հրուշակեղեն, միս ապրանքախմբերում, համապատասխանաբար՝ 5.3%, 3.5%, 3.2%, 1.5% և 0.7%: