Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի  արտադրամասի արտադրական գործունեությունը

 

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Բրենդլիդեր» հ/ձ  ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն աշխատում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք երևան, նորագավիթ փ

մասնավորապես

  • հատակների, առաստաղի, պատերի  մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  •  բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
  •  սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:

 Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։