ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և Էկոնոմիկայի նախարարությունն աջակցում են Հայաստանում կապիտալի շուկայի թողարկումներին

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և Էկոնոմիկայի նախարարությունն աջակցում են Հայաստանում կապիտալի շուկայի թողարկումներին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը (ԵՄ), համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, մեկնարկում են կապիտալի շուկայի գործիքների կորպորատիվ թողարկողների աջակցության ծրագիր։ Կապիտալի շուկայի աջակցության ծրագիրը կհամալրի Էկոնոմիկայի նախարարության կողմից պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկողների համար տրամադրվող շարունակական ֆինանսական խթանները։

Ծրագիրը կապահովի կարողությունների զարգացում և աջակցություն թողարկումների նախապատրաստման գործում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ ընտրված կորպորացիաների համար: Կապիտալի շուկայի գործիքների բոլոր պոտենցիալ թողարկողներին խրախուսվում է դիմել, այդ թվում՝ եթե նրանք մտադիր են օգտվել Էկոնոմիկայի նախարարության խթաններից: Ընտրված կորպորացիաները կստանան անհատական խորհրդատվություն, որպեսզի պահանջներին համապատասխանելու դեպքում կարողնանա օգտվել երկու ծրագրերից էլ: Ծրագրերի համատեղ կառուցվածքը ավելի մանրամասն բացատրված է ստորև բերված գծապատկերում:

Ծրագրի կարողությունների զարգացման առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 29-ին, ժամը 17:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (Ամիրյան 1): Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի համատեղ ծրագրի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից կապիտալի շուկայի թողարկողներին պետական աջակցության միջոցով համատեղ տրամադրվող աջակցության վերաբերյալ մանրամասներ:B8cZJYsfXuQz1ZCZiARKaIiaWrSX0ZVqCgADiiWf.webp (81 KB)

e9Bc2KIgF2VqG4RlQmB9ZKdfVsULAZhB1g72TV3P.webp (119 KB)

Կրթական գործունեություն
Առաջին կոնֆերանս՝ կապիտալի շուկաներ, նախապատրաստում և հաստատում

Հայտի ուղարկում
Ով կարող է դիմել
ցանկացած հանրային արժեթղթեր

Բացառությամբ հետևյալ ոլորտների՝ բանկեր, ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում ՎԶԵԲ-ի սոցիալական և բնապահպանական բացառման ցուցակում (այն է՝ ծխախոտ, թունդ ալկոհոլ, զենքեր, խաղամոլություն)

Այլ ֆինանսական կազմակերպությունները կարող են դիմել։

Ծրագրի մասնակիցների վերլուծություն
Առաջնահերթություն
առաջին թողարկումներ
բաժնետոմսերի թողարկում
GSS + թղարկումներ (կանաչ, սոցիալական և կայուն)

Վեբինարներ և կոնֆերանսներ

Հաղթողների ընտրություն հանձնաժողովի կողմից

Հանձնաժողովում են ՎԶԵԲ-ը, Էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկը, Հայաստանի ֆոնդային բորսան, Ֆինարմը և ինստիտուցիոնալ ներդնողները։

Ընտրության հիմնական չափանիշներ
թողարկման հավանականություն
ֆինանսական պրոֆիլ
բիզնես պրոֆիլ
կորպորատիվ կառավարում
իրավական պատրաստություն

CMS հաղթողի ֆինանսավորում

Պետական աջակցության չափանիշներին համապատասխանող ընկերությունները իրենց դիմումի արդյունքում կստանան աջակցություն; Կառավարական աջակցությունը նախատեսվում է մինչև 2026թ․ մարտի 1-ը։

Դրամաշնորհների ֆինանսավորման տիրույթ
25 - 75 հազար եվրո
11 - 33 միլիոն դրամ

Դրամաշնորհների ֆինանսավորման չափանիշներ. առաջին անգամ թողարկողները, բաժնետոմսերի թողարկողները և GSS+ թողարկողները կստանան բոնուսային դրամաշնորհներ։

Ընտրված թեկնածուների համար հարմարեցված խորհրդատվություն։