Պտտահողմ ու խոշոր կարկուտ Արթիկ համայնքում. վնասը հաշվելու համար հանձնաժողով կստեղծվի

Պտտահողմ ու խոշոր կարկուտ Արթիկ համայնքում. վնասը հաշվելու համար հանձնաժողով կստեղծվի

Շիրակի մարզի Արթիկ համայնքում այսօր ուժեղ պտտահողմ է եղել և խոշոր չափերի կարկուտ տեղացել։ Տեղեկությունը հայտնում է Արթիկի համայնքապետարանը։

«Ժամը 16:30-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։ Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

89477722_0_311_861_795_1920x0_80_0_0_93f1eab81c61e8bb1b9908c2738be32b.jpg.webp (166 KB)

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որն այժմ տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։
Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։