ԵՄ խորհուրդը չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը մայիսի 28–ին Սիրիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ իրավական ակտեր է ընդունել: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Այս ակտերը պաշտոնական են դարձնում Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու որոշումը։ ԵՄ արտաքին գործերի նախարարներն անցյալ շաբաթ էին համաձայնել չեղարկել պատժամիջոցները։