«Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի առանձին գործառույթի կասեցումը վերացվել է

«Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի առանձին գործառույթի կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի փորձաքննության են հանձնել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի «Թթվասեր 20%» արտադրատեսակի փորձանմուշը. արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։