Զբոսաշրջիկների թիվը 11.3%-ով նվազել է

Զբոսաշրջիկների թիվը 11.3%-ով նվազել է

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 386 741 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 11.3%-ով պակաս է։  Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից:

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների կազմում ամենամեծ տեսակարար կշիռը ռուսաստանցիներինն է։ Այս տարվա հունվար-մարտին Ռուսաստանի 144 072 քաղաքացի է եկել Հայաստան որպես զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս թիվը կրճատվել է 21.8%-ով։ 

Ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կրճատումը էական ազդեցություն է ունեցել Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի կրճատման վրա։ ՌԴ քաղաքացի զբոսաշրջիկների տեսակարար կշիռը Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվում 37.3% է։ 

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են, որոնք ապրում են արտերկրում, բայց ունեն Հայաստանի քաղաքացիություն։ 2025 թվականի առաջին եռամսյակում նրանց թիվը կազմել է 76 861՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով 1.8%-ով։ 

Երրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են։ Ժամանել է 59 624 վրաստանցի։ Անկումը՝ 3.6%:

Հաջորդում են Իրանի քաղաքացիները՝ 34 369 թվով, որն աճել է 1.9%-ով։ 

Հինգերերդ տեղում Ֆիլիպինների քաղաքացիներն են։ 2025-ի առաջին եռամսյակում զբոսաշրջային նպատակով Ֆիլիպինների 7 140 քաղաքացի է այցելել Հայաստան, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ 24.2%-ով կրճատվել է։