Հայաստանում համայնքային զարգացմանն ուղղված 30-ամյա գործունեություն

Սոցիալական ներդրումների հիմնադրամից-Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ` 1995-2025 թվականներին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի 30-ամյա գործունեության ընթացքում իրականացվել է 1024 ծրագիր, ավելի քան 2 միլիոն շահառուի համար։
Կայացավ Համաշխարհային բանկի կողմից համայնքահեն զարգացմանը տրամադրված 30 տարվա աջակցությանը նվիրված միջոցառումը։ Գործընկերություն, որն ամրապնդել է համայնքները և նպաստել տեղում որոշումների կայացմանը։ Շնորհակալություն ՀՀ համայնքների ներկայացուցիչներին, ովքեր մասնակցեցին այս հանդիպմանը, լինելով անցած ճանապարհի անբաժանելի մասը։
Մեծ պատիվ էր հյուրընկալել Միխալ Ռուտկովսկուն՝ Համաշխարհային բանկի մարդկային զարգացման ԵԿԱ տարածաշրջանային տնօրենին, և Պաոլո Բելլիին, ԵԿԱ տարածաշրջանի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ծրագրերի ղեկավարին։