ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար  Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մայիսի 16-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Քննարկվել են ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը կարգավորող համապարփակ օրենսդրական շրջանակի վերաբերյալ հետազոտության շրջանակներում վերհանված հիմնահարցերը և դրանց հնարավոր լուծումները։ Մասնավորապես, քննարկվել են փոփոխությունները վճարահաշվարկային ծառայություններին վերաբերող կարգավորումներում, ՀԴՄ-ն Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրելու թույլատրելի դեպքերի ընդլայնման հնարավորությունները։

Օրակարգային թեմաների թվում էին նաև էլեկտրոնային առևտրի հարթակներում հարկային հաշիվների դուրսգրման նոր մեխանիզմների ներդրման հնարավորությունները, օտարերկրյա պետությունների տարածքից ՀՀ ռեզիդենտներին մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ հաշվարկների ներկայացման կարգերին առնչվող մի շարք հարցեր։