Քարտդ այսուհետ կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Քարտդ այսուհետ կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Այսուհետ նոր կամ վերաթողարկված քարտդ կարող ես ակտիվացնել AMIO Mobile հավելվածում առանց բանկ այցելելու կամ բանկոմատ փնտրելու՝ քարտիդ թողարկումից անմիջապես հետո:

Այլևս ֆիզիկական քարտին սպասելու կարիք չկա, միացիր AMIO Mobile հավելվածին, սեղմիր «Ակտիվացնել» կոճակը, և քարտդ պատրաստ է օգտագործման: Ստեղծիր կամ փոխիր PIN կոդն անմիջապես հավելվածում՝ դարձնելով գործընթացն ամբողջությամբ թվային, արագ ու ապահով:

Քարտն ակտիվացնելուց հետո կարող ես.

  • Կատարել առցանց գնումներ

  • Օգտագործել AMIO Mobile-ի բոլոր հնարավորությունները

  • Թոքենիզացնել քարտդ՝ Apple Pay-ով կամ Google Pay-ով գործարքներ կատարելու համար

Քարտը ֆիզիկապես ստանալուց հետո պարզապես կատարիր մեկ կոնտակտային գործարք՝ POS սարքով կամ բանկոմատով: 

AMIO Mobile հավելվածն իր ժամանակակից թվային լուծումներով և հնարավորություններով կհեշտացնի ամենօրյա բանկային գործարքներդ՝ խնայելով ժամանակդ:

Բացիր հավելվածը, ակտիվացրու քարտդ և կառավարիր ֆինանսներդ՝ քո ռիթմով:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: