Մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է կատարված աշխատանքների մասին հերթական տեսանյութը։ Դրանում նշվում է, որ քսան տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր։
Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։ Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և անվտանգ գործունեությունը։
Տեղադրվել են նաև ավտոկանգեր, որոնք ևս լուծում են մի շարք անվտանգային խնդիրներ։