Դոնալդ Թրամփը սպառնացել է նավթի առևտրի հնարավորությունից զրկել Իրանին

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է զրկել Իրանին նավթի արտահանման հնարավորությունից, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդական Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայացած սաուդա-ամերիկյան ներդրումային ֆորումի ժամանակ:
Վաշինգտոնը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Իրանի՝ միջուկային զենքի ձեռքբերումը։ Եվ եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ, ապա Սպիտակ տունը պատրաստ է կտրել Իսլամական Հանրապետությանը նավթի առևտրի հնարավորությունից։
«Եթե Իրանի ղեկավարությունը մերժի և շարունակի հարձակվել իր հարևանների վրա, ապա մեզ այլ ընտրություն չի մնա, քան գործադրել զանգվածային և առավելագույն ճնշում՝ իջեցնելով Իրանի նավթի արտահանումը մինչև զրոյի», – ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը բացառել էր Իսրայելին Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների գործընթացից։ Ըստ Financial Times-ի՝ պատճառը Իրանի պլաններն են՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերահսկվող վերսկսման վերաբերյալ։