Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի Արտադրական գործունեությունը

Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի  Արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրելՎԱԳԵՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

 Մասնավորապես՝

  •  արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  •  արտադրական օբյեկտը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հացամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ: